Իսրայելը Իրանին հակահարված կտա մինչև նոյեմբերի 5-ը. գրում է CNN-ը։
Մանրամասները հեռուստաալիքի աղբյուրը չի հայտնել։
Մինչ այդ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ասել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի թշնամական գործողություններին. «Իրանը, գործադրելով բոլոր ուժերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պաշտպանության համար, լիովին պատրաստ է ծանրակշիռ պատասխանի, որը կստիպի խղճալ ցանկացած արկածախնդրություն իրականացնողներին»։