Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը 3 ամսում գրեթե 75 մլն դոլար է նվիրաբերել PAC America կոմիտեին, որն աջակցում է նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավին. գրում է The Hill-ը։
Կոմիտեն նաև, մինչև Բայդենի՝ ընտրապայքարից դուրս մնալը, գրեթե 8,9 մլն դոլար է ծախսել նախագահին վարկաբեկելու համար։
Թերթը նշում է, որ Մասկի մերձավոր շրջապատը ևս ներդրումներ է կատարել PAC-ում, մասնավորապես, Palantir Technologies-ի համահիմնադիր Ջո Լոնսդեյլը, Sequoia Capital-ի գործընկերներ Դագ Լեոնեն և Շոն Մագուայրը և կրիպտո ներդրողներ Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսները: