Միջազգային

Զելենսկին ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Ռադայում ներկայացնում է «Հաղթանակի ծրագիրը»։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ընդհանուր առմամբ պլանը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի լրացումներից: Առաջին կետը աշխարհաքաղաքական է, երկրորդ և երրորդ կետը՝ ռազմական, չորրորդը՝ տնտեսական, իսկ հինգերորդ՝ անվտանգության մասին։

Կետերը հաշվարկվում են շատ կոնկրետ ժամանակով: Առաջին չորս կետը պետք է իրականացվեն պատերազմի ժամանակն, իսկ հինգերորդը՝ ետպատերազմական անվտանգությունն ապահովելու համար:

Առաջին կետի հիմքում ՆԱՏՕ հրավիրվելն է։
Երկրորդը պաշտպանությունն է. «Մենք պետք է ավելացնենք մեր սեփական արտադրությունը, ինչպես նաև օգնությունն արևմտյան գործընկերներից»։

Երրորդը, Ուկրաինան առաջարկում է իր հողի վրա տեղակայել զսպման համալիր ոչ միջուկային ռազմավարական փաթեթ, որը բավարար կլինի Ուկրաինան Ռուսաստանի կողմից ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանելու համար:

Չորրորդը տնտեսական է․ «Աշխարհը կզսպի Ռուսաստանին տնտեսական ուժի շնորհիվ, մասնավորապես, նավթի գների սահմանափակմամբ և արտահանմամբ։ Հինգերորդ․ պատերազմից հետո կունենանք ամենափորձառու ռազմական կոնտինգենտներից մեկը։ Մարդիկ, որոնք ունեն ռազմական փորձ, միջազգային զենքի հետ աշխատելու փորձ։ Դա անվտանգության երաշխիք է Եվրոպայում։ Սա արժանի առաքելություն է մեր հերոսների համար»։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ հենց այն փաստը, որ Ուկրաինան դաշինքի անդամ չէ, դրդել է ՌԴ-ին՝ ոտնձգություն կատարել իրենց անվտանգության դեմ: Այժմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու փաստը կարող է հիմնարար դառնալ աշխարհի համար․

«Պուտինը պետք է տեսնի, որ իր աշխարհաքաղաքական հաշվարկները պարտվողական են։ Ռուսները պետք է զգան, որ իրենց ցարը աշխարհաքաղաքականորեն պարտվեց աշխարհին», - ասել է Զելենսկին։