Միջազգային

«Խաղաղության պայմանագիրը կախված է Հայաստանից և Ադրբեջանից, ոչ թե ԱՄՆ-ից»․ Միլլեր

ԱՄՆ-ն երբեք չի կապել COP29-ը Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք երբեք չենք կապել այս համաձայնագիրը COP29-ի հետ: Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի: Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- պարզաբանել է նա։