Միջազգային

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ Ջալիլաբադի մերձակայքում տեղական ժամանակով 19:03-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 բալ։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 36 կիլոմետր խորության վրա։