Միջազգային

Փհենյանը պայթեցրել է միջկորեական սահմանը հատող ճանապարհները

Հյուսիսային Կորեան այսօր պայթեցրել է երկու Կորեաների միջև սահմանը հատող ճանապարհների հատվածը Կորեական թերակղզու արևելյան և արևմտյան ափերի երկայնքով։ Այս մասին առավոտյան հայտարարել է Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբի պետը։

Երեկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բարձր մակարդակով խորհրդակցություն է հրավիրել ազգային անվտանգության հարցերի շուրջ։

Կիմ Չեն Ընը քննարկել է «անհապաղ ռազմական գործողությունների» պլանի ընդունումը՝ Հարավային Կորեայի հետ լարվածության աճի ֆոնին։ Փհենյանում կայացած հանդիպմանը մասնակցել են առանցքային պաշտոնյաներ, նշվել են այն կարևոր խնդիրները, որոնք պետք է իրականացնել ռազմական զպսման գործողության և ինքնիշխանության իրավունքի իրացման ընթացքում։