Միջազգային

«Էրդողանն ու նրա ընտանիքն Ադրբեջանի և Իսրայելի ռազմական համագործակցության գլխավոր միջնորդներն են». Օմեր Ֆարուք

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Օմեր Ֆարուքը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան Ադրբեջանում իսրայելական զենքի ցուցահանդեսի հովանավորն է:

Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը՝ ցուցադրելով Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական պայմանագրի ստորագրման լուսանկարը, միաժամանակ հայտարարել է. «Այդ պայմանագրի հովանավորը Էրդողանի փեսան է։ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը կեղծ է»,-ասել է Ֆարուքը։