Միջազգային

«Լավ չէ, երբ այլ երկրներ ներկա են տարածաշրջանում»․ Փեզեշքիան

Երեկ տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան հանդիպումն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։

Իրանական լրատվամիջոցները ներկայացրել են նախագահի հայտարարություններից հատվածներ․

- Լավ չէ, երբ այլ երկրներ ներկա են մեր տարածաշրջանում։ Մենք կարծում ենք, որ ցանկացած երկրի ինքնիշխանությունը չպետք է խախտվի, մյուս կողմից Մենք չենք կարծում, որ այլ երկրների ներկայությունը տարածաշրջանում բխում է մեր տարածաշրջանի երկրների շահերից:

- Մենք ողջունում ենք երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների ստեղծումը, ինչպես նաև ցանկանում ենք շարունակել և ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում:

- Իրանը ողջունում է բոլոր այն նախագծերը, որոնք կնպաստեն իսլամական երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: