Միջազգային

ԵՄ-ն սկսել է Ալբանիայի հետ բանակցությունների առաջին փուլը

ԵՄ-ին անդամակցելու շուրջ սկսվել է ԵՄ-Ալբանիա բանակցությունների առաջին փուլը. այս մասին ազդարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն՝ Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ Լյուքսեմբուրգում կայացած մամուլի ասուլիսում։

Սիյարտոն նշել է, որ Ալբանիան լիովին համապատասխանում է անդամակցության բանակցությունների չափանիշներին, և նրա անդամակցությունը ԵՄ-ին օգուտ կբերի համայնքի բոլոր անդամներին.

«Մենք պետք է արագացնենք արևմտաբալկանյան բոլոր երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը»,-ասել է Սիյարտոն։

Միաժամանակ նա նշել է, որ դա երկար և բարդ գործընթաց է լինելու։