Միջազգային

«Իսրայել պետության ստեղծումն աղետ է պաղեստինցիների համար». Էրդողան

«Այսօր ՄԱԿ-ի միակ անդամ պետությունը, որի պաշտոնական սահմանները դեռ պարզ չեն, այսպես կոչված Իսրայել պետությունն է». հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը.

«Իսրայելը ցեղասպան քաղաքականություն է վարում, իսկ մենք միասին՝ ամոթից կարմրած, հետևում ենք, թե ինչպես են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային կազմակերպություններն անգործության մատնված Իսրայելի լկտիության առջև։ Արևմտյան լրատվամիջոցներն ու իրավապաշտպան կազմակերպություններն անտեսում են պաղեստինցիների տառապանքը»,-ասել է Էրդողանը։

Նա նաև խոսել է հակամարտության պատմության մասին՝ հիշելով 1948 թվականի իրադարձությունները, երբ ստեղծվեց Իսրայել պետությունը։ Նրա խոսքով՝ այդ պահից ի վեր Իսրայելը մշտապես ընդլայնել է իր տարածքը պաղեստինյան հողերի հաշվին։ Էրդողանը մեջբերել է վիճակագրություն, ըստ որի՝ Իսրայելն այժմ վերահսկում է պատմական Պաղեստինի տարածքի 85%-ը։