Միջազգային

Կրեմլը պնդում է՝ չեն պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին

Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և չի պատրաստվում դա անել. hայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել է, թե Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը», նա նաև մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կեղծելու ցանկության մեջ:

«Ինչ վերաբերում է մեզ, մենք ոչ մի կերպ չենք միջամտում Վրաստանի ներքին գործերին և չենք պատրաստվում դա անել»,-ասել է Պեսկովը։