Միջազգային

Լոնդոնը սառեցնում է Թբիլիսիի հետ պաշտպանության ոլորտում երկխոսությունը

Լոնդոնը սառեցնում է Թբիլիսիի հետ պաշտպանության ոլորտում երկխոսությունը և չեղարկում երկու երկրների շտաբերի պետերի մակարդակով բանակցությունները՝ կապված վրացական իշխանությունների գործողությունների հետ. հայտարարել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը։

«Վերջին 10 տարում առաջին անգամ բրիտանական կողմը որոշել է սառեցնել բարձր մակարդակի նախարարական երկխոսությունը։ Մենք նաև չեղարկել ենք շտաբների միջև բանակցությունները և կասեցրել կիբերանվտանգության նոր ծրագիրը»,-ասել է նա։

Նշենք, որ հուլիսին Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել էր, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կասեցվել է։