Միջազգային

Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիսի գյուղերից մեկին․ կա 21 զոհ

Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիսի գյուղերից մեկին․ կա 21 զոհ

Առնվազն 21 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով․ BBC-ի փոխանցմամբ հայտնել են երկրի իշխանությունները:

Հարվածը հասցվել է Այտու գյուղին, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են բնակվում։

Այս վայրը բավականին հեռու է Բեյրութից և այլ տարածքներից, որտեղ իսրայելական բանակը սովորաբար հարվածներ է հասցնում: Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է բնակելի շենք։

Իսրայելը տեղի ունեցածը դեռ չի մեկնաբանել, սակայն երկուշաբթի երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է «շարունակել հարվածներ հասցնել «Հըբոլլահին» ողջ Լիբանանով»:

Նա այս հայտարարությունն արել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազա կատարած այցի ժամանակ, որտեղ կիրակի օրը «Հըզբոլլահ»–ի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է չորս իսրայելցի զինվոր, մի քանի տասնյակ վիրավորվել: Սա վերջին մեկ տարվա ընթացքում լիբանանյան խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված ամենամեծ հարձակումն էր:

Այտա գյուղի բնակիչները լրագրողներին ասել են, որ հարվածից առաջ ոչ մի նախազգուշացում չի եղել, միայն մեկ հզոր պայթյուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական