ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի քննարկել են Վրաստանի և Մոլդովայի նախընտրական իրադրությունը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Մոլդովայում և Վրաստանում։ Առաջիկա շաբաթներին երկու երկրներին էլ սպասվում են վճռորոշ ընտրություններ։ Մոլդովան զգալի առաջընթաց է գրանցում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ՝ չնայած Ռուսաստանի աճող ճնշմանը։ Վրաստանում պատկերն ավելի ճնշող է։ Իշխող կուսակցության գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են ԵՄ-ին անդամակցելու ճանապարհից և վկայում են ավտորիտարիզմի մասին։ Ուստի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո կասեցված է»,ասել է Բորելը։
Նա նշել է, որ ԵՄ-ն սպասում է ընտրությունների արդյունքներին, որոնք վճռորոշ կլինեն Վրաստանի ժողովրդավարության համար։