Միջազգային

Նեթանյահուն Բայդենի վարչակազմին վստահեցրել է՝ չի պատրաստվում հարվածել Իրանի նավթային կամ միջուկային օբյեկտներին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ կհարվածի միայն Իրանի ռազմական օբյեկտենրին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտներին. գրում է Washington Post-ը։

Թերթը նշում է, որ Նեթանյահուն առաջարկում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը:

Թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, գրում է, որ Նեթանյահուն ավելի զուսպ է դարձել, ինչն ազդել է Բայդենի որոշման վրա՝ այն է՝ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ ուղարկել Իսրայել։