Միջազգային

Պուտինը վավերացման է ներկայացրել ՌԴ և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման նախագիծը։ Այս մասին ասված է խորհրդարանի ստորին պալատի օրենսդրական գործունեության տվյալների բազայում հրապարակված փաստաթղթում։

Հունիսի 18-ին Պուտինը ժամանել էր Փհենյան, որտեղ հաջորդ օրը բանակցություններ էր վարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։

Ավելի ուշ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ այս համաձայնագիրը ենթադրում է Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացում, այդ թվում՝ ռազմական հարցերի ոլորտում։ Համագործակցության ոլորտների թվում ԿԺԴՀ ղեկավարը նշել էր նաև քաղաքականությունը, տնտեսությունը և մշակույթը։