Բրյուսելը դարձավ այն վայրը, որտեղ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ անցկացվեցին, և իսկապես առաջընթաց գրանցվեց. Բելգիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայկական կողմը որոշեց չշարունակել գործընթացը»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն դեպքում դա դրական գործընթաց էր։