Միջազգային

Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել Լիբանանին

Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» ողջ Լիբանանում, ներառյալ՝ Բեյրութը, երկուշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

«Ուզում եմ հստակեցնել․ մենք կշարունակենք անխնա հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» Լիբանանի բոլոր մասերում, ներառյալ՝ Բեյրութը։ Մենք դա ապացուցել ենք վերջերս և կշարունակենք ապացուցել դա առաջիկա օրերին»,- ասել է նա։ 

Հայտարարությունն արվել է Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ռազմաբազա կատարած այցի ժամանակ, որը կիրակի օրը ենթարկվել էր Լիբանանից «Հըզբոլլահի» կողմից արձակված մարտական ​​անօդաչու թռչող սարքի անմիջական հարձակմանը։ Միջադեպի հետևանքով չորս զինվոր էր զոհվել, տասնյակները վիրավորվել էին։