Միջազգային

Իրանի նախագահն ընդունել է Շահին Մուստաֆաևին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։

Փեզեշքիանն ընդծգել է Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների զարգացման, պայմանավորվածությունների կատարման արագացման կարևորությունը։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանը ողջունում է 2 երկրների միջև երկաթուղիների և ճանապարհների ստեղծումը, ցանկանում է շարունակել և ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։

Իր հերթին, Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները, որոնք մեծ նշանակություն ունեն տնտեսության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի, տարանցման և երկու երկրների միջև ընդհանուր ճանապարհային ու երկաթուղային գծերի ավարտի ու զարգացման, ինչպես նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։

Մուստաֆաևը հույս է հայտնել, որ Իրանի նախագահը կմասնակցի COP29 միջոցառմանը։