Միջազգային

4 զոհ՝ Իսրայելի վրա ԱԹՍ–ներով հարձակման հետևանքով

Չորս իսրայելցի զինվոր է զոհվել, ավելի քան 60 մարդ` վիրավորվել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով. հայտարարել են զինվորականները:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ յոթ զինծառայողներ ծանր վնասվածքներ են ստացել Հայֆայից հարավ գտնվող Բինյամինա-Գիվատ-Ադա բնակավայրում տեղակայված բազայի վրա հարձակման հետևանքով: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահը»: Ինչպես հայտնել է խմբավորման մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է՝ ի պատասխան հինգշաբթի Լիբանանի հարավում և Բեյրութում իսրայելական հարձակումներին: Խմբավորման պնդմամբ՝ բազան գրոհել է «անօդաչուների շարասյունը»։