Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի հասնելու ուղիները։
Բանակցությունները տեղի են ունեցել Լիբանանում շարունակվող հակամարտության ֆոնին, որտեղ Իսրայելն ակտիվ ցամաքային գործողություններ է իրականացնում և օդային հարվածներ հասցնում խաղաղ բնակչության ուղղությամբ։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մշտապես աջակցել է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և ողջունում է կրակի դադարեցման ցանկացած ջանք։