ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին և մյուսներին, ովքեր իր դեմ հետաքննություն են ձեռնարկել, ներսի թշնամի է անվանել։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է՝ ինչպես է վարվելու պաշտոնյաների հետ, որոնք կարող են խոչընդոտել իր՝ 2-րդ ժամկետով առաջադրմանը.
«Ես միշտ ասել եմ, որ մենք 2 թշնամի ունենք՝ արտաքին և ներքին, որն, ըստ իս, ավելի վտանգավոր է, քան Չինաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ։ Մենք ունենք ներքին թշնամիներ, ինչպիսին Ադամ Շիֆն է»,-ասել է Թրամփը։
Մեկնաբանելով իր հասցեին հնչած վիրավորանքը՝ Շիֆը գրել է. «Իմ մասին հերթական բամբասանքը՝ լցված վիրավորանքով, քվեատուփերի վերաբերյալ ստերով։ Ինչո՞ւ ես այդքան տարված ինձնով, Դոնալդ»։