Միջազգային

Թրամփի հանրահավաքից առաջ զինված տղամարդ է ձերբակալվել

Թրամփի հանրահավաքից առաջ զինված տղամարդ է ձերբակալվել

Քալիֆորնիայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքից առաջ զինված տղամարդ է ձերբակալվել․ այս մասին BBC-ի փոխանցմամբ հայտնել է ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Կոաչելլա քաղաքում շաբաթ երեկոյան։

Լաս Վեգասի 49-ամյա բնակիչ Վեմ Միլլերին ձերբակալել են Թրամփի ելույթից մեկ ժամ առաջ՝ խաչմերուկում գտնվող անցակետերից մեկում. նա եղել է սև ամենագնացի ղեկին և իր մոտ ունեցել է որսորդական հրացան, լիցքավորված ատրճանակ և պահեստատուփ:

Իշխանությունները նաև պնդում են, որ տղամարդն իր հետ մի քանի անձնագիր և վարորդական իրավունք է ունեցել: Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, այնուհետև 5 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:

Իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը չի ազդել Թրամփի կամ հանրահավաքի մասնակիցների անվտանգության վրա:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական