Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ գրոհային անօդաչու սարքերով հարձակվել է Հայֆայի հարավում գտնվող իսրայելական բանակի Գոլանի բրիգադի ճամբարի վրա:
Հարձակման հետևանքով կան վիրավորներ։ Նշվում է, որ անօդաչու սարքերից մեկը շարժվել է դեպի հարավ և պայթել Բենիամին քաղաքի մոտ։ Մինչ անօդաչու սարքերի մուտքը օդային ահազանգ չի հնչել։
Պայթյունի հետևանքով 67 վիրավոր կա, նրանցից 4-ի վիճակը ծանր է։ Տուժածներին տարհանել են հիվանդանոցներ, այդ թվում՝ ուղղաթիռով։