Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենք իրենց շահերի ու ժողովրդի պաշտպանության հարցում կարմիր գծեր չունեն։
«ԱՄՆ-ն աննախադեպ զենք է ուղարկում դեպի Իսրայել։ Երկիրն այժմ վտանգի տակ է դնում իր զինվորականների կյանքը՝ նրանց ուղարկելով Իսրայելում ամերիկյան հրթիռային համակարգերի դեմ ուղղակի գործողությունների: Թեև մենք վերջին օրերին մեծ ջանքեր ենք գործադրել տարածաշրջանում համապարփակ պատերազմը զսպելու համար, բայց ես հստակ ասում եմ, որ մենք որևէ կարմիր գիծ չենք ունենալու՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի և շահերի»,- ասել է նա: