Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել խաղաղապահ ուժերը դուրս բերել Լիբանանի հարավում գտնվող մարտական գոտուց՝ իրենց անվտանգության համար։
«Ուզում եմ ուղղակիորեն դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. եկել է ժամանակը հանել ՅՈՒՆԻՖԻԼ-ը (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահներին) «Հըզբոլլահի» հենակետերից և մարտական շրջաններից: Դա պետք է արվի հիմա, անմիջապես»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։