ԱՄՆ-ն Իսրայելում կտեղակայի THAAD հակահրթիռային համակարգ, որն ի վիճակի է պաշտպանել սպառնալիքներից 40-150 կիլոմետր բարձրության վրա, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Ըստ աղբյուրի՝ Իրանի հերթական հարձակման դեպքում այս համակարգը բալիստիկ հրթիռները որսալու համար է, իսկ այս քայլը նկարագրվում է որպես Իրանի վերջին հրթիռային հարձակմանն Իսրայելի ակնկալվող պատասխանի նախապատրաստման մաս:
Նշվում է նաև, որ առաջադեմ հակահրթիռային պաշտպանության համակարգը կգործարկվի ամերիկյան զորքերի կողմից Իսրայելի տարածքում: