Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ 2017-ին կայացած բանակցությունների մասին։
Ջոնսոնը Մոսկվա էր այցելել արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։
Վերջերս հրապարակված իր հուշերում Ջոնսոնը Լավրովին նկարագրել է այսպես.
«Բարձրահասակ, մեկը մյուսի հետևից ծխախոտ ծխող, ազգությամբ կիսով չափ հայ, մութ և տարօրինակ, գոհ դեմքով։ Նա Ռուսաստանի ամենաերկարակյաց արտգործնախարարն է ցարական ժամանակներից ի վեր. մեր օրերի Գրոմիկոն»:
««Ես Sir Gay-ը չեմ», - ասաց Լավրովը, երբ մենք սեղմեցինք ձեռքերը։ «Sir Gays-ը ձեր արտաքին գործերի նախարարությունում են», - հիշում է, թե ինչ ասաժ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ձեռքսեղմումի ժամանակ։
Ջոնսոնի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկումն էր, սակայն դրանք ոչ մի արդյունքի չբերեցին։ Միևնույն ժամանակ, նա հստակ հիշել է հանդիպմանը հաջորդած ճաշը, որի ժամանակ Լավրովը «ստիպեց» Բրիտանիայի ապագա վարչապետին «նստել բոցավառվող բուխարիի առջև, այնքան տաք, որ քրտինքը հոսեց իմ դեմքից», «և թվում էր, թե ինքը՝ Լավրովը, գլխավորն է, որը տանջում է դասընկերոջը ֆագոտ-վիկտորիանական դպրոցում»։
Իր հուշերի հրապարակման օրը՝ հոկտեմբերի 10-ին, Ջոնսոնն ակնարկել է մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին՝ քաղաքական գործիչներին համեմատելով ուտիճների և իշամեղուների հետ։