Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։
«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Իրաքի տարածքային ամբողջականության համար:
Մենք պետք է հրաժարվենք մանր շահերից և համերաշխորեն փրկենք տարածաշրջանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը լրագրողների հետ զրույցում։