ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի դեմ ուղղված են սահմանափակելու Թեհրանի միջուկային ծրագրի ֆինանսավորումը և հրթիռային կարողությունների զարգացումը, ասել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը։
«Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում կտրելու եկամուտների հոսքը, որն իրանական ռեժիմն օգտագործում է ֆինանսավորելու իր միջուկային ծրագիրը և հրթիռների մշակումը»,- ասվում է Պետքարտուղարի հայտարարության մեջ:
Բլինքենը հավելել է, որ Վաշինգտոնը նաև ձգտում է սահմանափակել Իրանի աջակցությունն իր գործընկերներին և Մերձավոր Արևելքում հակամարտությունների շարունակմանը։
Ուրբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանվում Իրանի տնտեսության նավթային և նավթաքիմիական ոլորտներում աշխատող բոլոր անձանց նկատմամբ։ Պետքարտուղարությունը նաև պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթի առևտրի հետ կապված վեց կազմակերպության և վեց նավերի դեմ։