Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանն ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ վերջերս Բաքուն նոր մեղադրանք էր առաջադրել նրանց նկատմամբ, իբր, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար։