Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել վերջ տալ Իսրայելին զենքի մատակարարմանը։ Ըստ նրա՝ Իսրայելին զենքի մատակարարման դադարեցումը հրադադարի միակ լծակն է։
«Ֆրանսիան կոչ է արել դադարեցնել այդ պատերազմական գոտիներում օգտագործվող զենքի մատակարարումը»,- ասել է քաղաքական գործիչը։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ դա Իսրայելին զինաթափելու կոչ չէ այն սպառնալիքների ֆոնին, որոնց ենթարկվում է երկիրը։