Առնվազն 22 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել հինգշաբթի օրը իսրայելական զորքերի կողմից Բեյրութին հասցված հրթիռային հարվածի հետևանքով․ այս մասին հայտնում է BBC-ն։
Ի տարբերություն նախորդ գնդակոծությունների մեծ մասի, այս անգամ հրթիռներն արձակվել են ոչ թե մերձքաղաքային Դահիայի, այլ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Բահուրա խիտ բնակեցված շիական թաղամասի ուղղությամբ, և ընկել բնակելի շենքի և հիվանդանոցի շենքի վրա:
Գնդակոծությունը սկսվել է տեղի ժամանակով երեկոյան ժամը 8-ին, երբ մայրաքաղաքի շատ բնակիչներ արդեն վերադարձել են աշխատանքից և եղել են կամ իրենց տանը, կամ մոտակայքում: Զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։ Հաղորդվում է առնվազն 117 վիրավորի մասին։