Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մի քանի օր առաջ թուրքական պոդքաստներից մեկի եթերում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
«Զանգեզուրի միջանցքը» Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ միջանցք, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Նախագիծը անցնելու է Կասպից ծովով՝ Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան հետո՝ Դիլուջու, Իգդիր, Կարս։ Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքներն սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ մենք կսկսենք շինարարությունը»,- ասել է թուրք նախարարը։
«Իրանո՞վ, թե՞ Հայաստանով կանցնի։ Այս բանակցությունները կողմերի հետ ուղղակի վարում է Ադրբեջանը։ Սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, վերջին օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա, որը մոտ օրերս հստակ կդառնա»,- ընդգծել է Ուրալօղլուն։
Ըստ նախարարի՝ շուտով կմիանան թուրքական աշխարհին Ադրբեջանով անցնող ամենակարճ միջանցքով։