Վրաստանի դատախազությունը պարզել է, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կապ ունի 2016թ. պատգամավոր Գիվի Թարգամաձեի դեմ մահափորձի հետ։
Նշենք, որ Թարգամաձեի մեքենան Թբիլիսիի կենտրոնում պայթել էր 2016թ. հոկտեմբերի 4-ին։ Թարգամաձեն և նրա վարորդը թեթև վնասվածք էին ստացել, առավել լուրջ վնասվածք էին ստացել ավտոմեքենայի կողքով անցնող 3 մարդ։ Այդ ժամանակ Թարգամաձեն նշել էր, որ միջադեպի կազմակերպիչները կարող էին լինել իրավապահ կառույցների պաշտոնյաներ։