Միջազգային

«Գնդակը Հայաստանի կողմում է». Ամիրբեկով

Հայաստանը, փորձելով ստորագրել խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը, թոզ է փչում միջազգային հանրության աչքին. TV Berlin-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Հայաստանն ու նրա աջակիցները պետք է հասկանան, որ առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության անհնար է վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության արմատական պատճառները և կայուն խաղաղության հասնել։ Գնդակը Հայաստանի կողմում է, և մենք հույս ունենք, որ նրանք բաց չեն թողնի մեր հարաբերությունների ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը»,-ասել է նա։