Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկխոսության համար ավելի բաց է դարձել Ուկրաինայի դիրքերի թուլացման ֆոնին. գրում է The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան դիվանագետներին։
Վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին ավելի շատ տարածքներ կկորցնի։
Թերթը հիշեցնում է, որ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Զելենսկին հայտարարել է նոյեմբերին Ուկրաինայի հարցով 2-րդ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։ Մինչ այդ նա հույս էր հայտնել, որ հակամարտությունը կավարտվի մինչև 2025թ.։