ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․
«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային բնույթ են կրում և շատ հաջող են զարգանում։ Մենք միասին ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում, և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականները հաճախ շատ մոտ են։ Համոզված եմ, որ այսօր ևս մենք կխոսենք այդ մասին»,- հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը Մասուդ Փեզեշքիանին ասել է, որ նրան սպասում է Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որտեղ նախատեսված է առաջնորդների երկկողմ հանդիպում։