Միջազգային

2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Nihon Hidankyo-ին

2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու ջանքերի համար։

Կազմակերպությունը տասնամյակներ ի վեր աշխարհին պատմում է միջուկային զենքի վտանգի մասին՝ վկայակոչելով Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների աղետալի հետևանքները։

Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչն, ազդարարելով մրցանակակրի անունը, շեշտել է, որ միջուկային զենքի կիրառման դեմ ճապոնական կազմակերպության համառ պայքարին զուգահեռ աշխարհի բազմաթիվ երկրներ հետևողականորեն մեծացնում են իրենց միջուկային հնարավորություններն ու կատարելագործում զենքերը։