Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն խոչընդոտում են Մերձավոր Արևելքում դեէսկալացիային. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Տարածաշրջանում իրավիճակը կրիտիկական է դարձել այն պատճառով, որ Իսրայելը չի ճանաչում միջազգային ոչ մի իրավական և հումանիտար շրջանակ։ Եվրոպական երկրները և ԱՄՆ-ն չեն ցանկանում, որ մերձավորարևելյան տարածաշրջանում երկրների հարաբերությունները շարունակվեն հանգիստ հունով»,-ասել է Փեզեշքիանը։