Միջազգային

Իսրայելը դեռ որոշում չի կայացրել

Իսրայելը դեռ չի որոշել՝ ինչպես պատասխանել Իրանի հարձակմանը. գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյայի։

Նրա տեղեկություններով՝ Իսրայելի անվտանգության կաբինետի անցած նիստն ավարտվել է առանց որոշում կայացնելու։

Դեռ պարզ չէ՝ արդյոք տարաձայնություն կա վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունում, թե՞ նա ժամանակ է շահում։ ԱՄՆ-ն, եվրոպական և արաբական մի քանի երկրներ մտահոգված են, որ Իսրայելը լայնածավալ հարձակում կսկսի Իրանի վրա։