Միջազգային

Մենք սահմանադրությամբ կարգելենք «Ազգային շարժումը». Իվանիշվիլի

Վրաստանի իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Բաթումում նախընտրական հանրահավաքի ժամանակ հաստատել է ընդդիմության ոչնչացման ծրագրերը:

Նրա խոսքով՝ «միայն այդպես կարելի է վերջ տալ բևեռացմանը».

«Հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանքի» հաղթանակը մեծ առավելությամբ կլինի նրանց ավարտի սկիզբը։

Նախ մենք սահմանադրությամբ կարգելենք «Ազգային շարժումը» և նրա իրավահաջորդներին կամ արբանյակային կուսակցություններին, որպեսզի ճանապարհ հարթենք նոր, առողջ քաղաքական ուժերի համար։ Հետո մենք ամենադաժան կերպով կպատժենք յուրաքանչյուր դավաճանի՝ պատերազմական հանցագործությունների համար։

Մի կողմից՝ միայն այդպես կարելի է վերջ տալ այդ ինքնագլուխ բևեռացմանը, իսկ մյուս կողմից՝ հասարակությանը հնարավորություն տալ ընտրություն կատարել լավի և լավագույնի միջև»։