ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հրաժարականը։ Նա նաև ազատվել է Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Ռուսաստանի մշտական դիտորդի պարտականություններից:
Անտոնովն արդեն վերադարձել է Ռուսաստան։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան դեռ չի նշանակվել։
Անտոնովը 69 տարեկան է, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը գլխավորել է 2017 թվականից։ Այն մասին, որ նա մոտ ապագայում կարող է ավարտել իր աշխատանքը որպես դեսպան, ԶԼՄ-ները հայտնել էին հուլիսի սկզբին։ Անտոնովը ղեկավարում էր դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ 2017թ. ԱՄՆ-ն փակեց Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: 2018թ. Սիեթլում հյուպատոսությունը դադարեցրեց աշխատանքը։ Ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատանքի սահմանափակումները սահմանվել էին ԱՄՆ-ի ներքին գործերին Մոսկվայի միջամտության կասկածների պատճառով։