Միջազգային

Իրանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոն լինելու կոչ է արել

Իրանում Ռուսաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել, պահպանել անվտանգության կանոնները՝ կապված Իսրայելի կողմից պետության վրա հնարավոր հարձակման հետ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է հոկտեմբերի 10-ին՝ դիվանագիտական ​​ներկայացուցչության Telegram ալիքում։

«Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր վատթարացման ֆոնին՝ կապված երկրի տարբեր տեսակի օբյեկտների վրա Իսրայելի կողմից պատասխան հարված հասցնելու հետ, ՌԴ դեսպանատունը խորհուրդ է տալիս Իրանում ՌԴ քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության միջոցները և պարբերաբար ստուգել ՌԴ դեսպանատան կողմից հրապարակվող տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։