Միջազգային

Ստամբուլում տղամարդն արթնացել է իր հուղարկավորության ժամանակ

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում տղամարդը գիտակցության է եկել իր հուղարկավորության ժամանակ, սակայն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, հայտնում է NTV հեռուստաալիքը։

80-ամյա Հալիթ Բայշուի մարմինը, ով բուժվում էր կոկորդի քաղցկեղից, տեղափոխվել է Այվանսարայ քաղաքի Հաջի Իլյաս Յաթագան մզկիթ՝ թաղման աղոթքի։ Սակայն արարողության ժամանակ դագաղից ճիչեր են լսվել։

Ինչպես հրապարակմանը պատմել է մահացածի դուստրը, հայրը թակել է ու օգնություն խնդրել։ Ամբողջ ընտանիքը և ներկաները ցնցված էին։ Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն։ Մասնագետները Բայշային տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ էլ տղամարդը մահացել է։

«Նախկինում դա դիտում էինք ֆիլմերում, իսկ հիմա ուղիղ եթերում տեսնում ենք այս իրավիճակը»,- ​​ասել է մահացածի որդին՝ Յիգիթը։

Երկրորդ անգամ Բայշային թաղել են Ստամբուլի Էյուփ գերեզմանատանը։