Լիբանանում ընդլայնվող Իսրայելի ռազմական գործողությունը դժվար թե ավարտվի մինչև նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները. գրում է Financial Times-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։
«Երկու շաբաթ առաջ իսրայելցիները խոսում էին ցամաքային սահմանափակ ներխուժման մասին, բայց այս երկու շաբաթը, կարծես թե, ձգվում է։ Ներկայիս իրավիճակը լավատեսություն չի ներշնչում, որ Իսրայելը կանգ կառնի մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները»,-ասել է պաշտոնյաներից մեկը։
Թերթը նշում է, որ Իսրայելի քաղաքական ղեկավարության հռետորաբանության փոփոխությունը և սահմանամերձ շրջաններից բնակչության տարհանման մասշտաբներն Արևմուտքում ավելի ու ավելի մեծ կասկած են հարուցում իսրայելական գործողության շուտափույթ ավարտի վերաբերյալ: