«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շատ է ջանում աջակցել այդ կուսակցությանը («Վրացական երազանքին»), որը կրկնօրինակել է այն, ինչ Ռուսաստանն արել է իր մոտ, օրինակ, ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, այլ կարծիք արտահայտելու հնարավորությունը, իշխող կուսակցության մասին գաղափարները, քննադատությունը։
ԱՄՆ կառավարությունն ու Կոնգրեսը Վրաստանին հետևում են ամենաբարձր մակարդակով»․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դաֆնա Ռենդը: