Հաշվի առնելով մեր տարածաշրջանում տիրող մթնոլորտը՝ պետք է ավելի շատ խոսել, փոխզիջումների գնալ և ընդլայնել երկխոսության հիմքերը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես ասում եմ հստակ և միանշանակ, որ Ավետյաց երկրի մասին սխալ պատկերացումները կհանգեցնեն մեծ հիասթափության և պարտության։ Պատմությունը երբեք չի ների նրանց, ովքեր ծափահարում են մի հրեշի, որը պատասխանատու է տասնյակ հազարավոր երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների արյան համար»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շատ լավ գիտի, որ Պաղեստինի ժողովուրդը, ընդդիմանալով ցեղասպան ռեժիմին, միաժամանակ պաշտպանում է մահմեդականների մարդասիրությունն ու արժանապատվությունը։
«Երբ մեր երկրում ոմանք զրպարտում էին «Համասին»՝ անվանելով «ահաբեկչական կազմակերպություն, մենք՝ ցեղասպանության առաջին օրերին, առանց որևէ մեկից վախենալու, ասում էինք՝ «Համասը» Պաղեստինի ազգային-ազատագրական շարժումն է»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։