Միջազգային

«Միլթոն» փոթորիկն արդեն հարվածել է Ֆլորիդային․ կան զոհեր

Մահացու «Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդային, կա առնվազն երկու զոհ․ հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Փոթորիկների ուսումնասիրման ամերիկյան ազգային կենտրոնը Գրինվիչի ժամանակով ժամը 2-ի սահմաններում հայտարարել է, որ ցամաք դուրս գալուց հետո փոթորիկը փոքր-ինչ թուլացել է և տեղափոխվել երկրորդ կատեգորիա:

Մինչ այդ Ֆլորիդայում միլիոնավոր մարդիկ շտապել էին տարհանվել նահանգի արևմտյան ափից հեռու, որին մոտենում է «Միլթոն» փոթորիկը: «Միլթոն»-ն ամենամեծ վտանգն է ներկայացնում ափամերձ Տամպա քաղաքի համար, որի բնակչությունը (արվարձանների հետ միասին) գերազանցում է 3 միլիոնը:

Նրանք, ովքեր որոշել են մնալ, դիմավորել են «Միլթոնին»՝ ամուր ամրացնելով տների պատուհաններն ու խանութների ցուցափեղկերը։