ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ բարձրագույն պետական պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով պարգևատրել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՌԴ-ի ու Բելառուսի ղեկավարների հանդիպումը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, այդ պարգևին օտարերկրյա առաջնորդներից արժանացել են հետևյալ անձինք.
• Նուրսուլթան Նազարբաև (1998)
• Հեյդար Ալիև (2003)
• Սի Ծինպին (2017)
• Նարենդրա Մոդի (2019)